ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Հուսանք՝ նույն հիմարությունը չի կրկնվի մեզանում

Հուսանք՝ նույն հիմարությունը չի կրկնվի մեզանում
21.01.2024 | 08:10

Հաջորդ շաբաթ Մոլդովան ԱՄՆ-ից առաջին անգամ կգնի հեղուկ բնական գազ, որը ժամանել է Հունաստանի Ալեքսանդրուպոլիս նավահանգիստ։ Մոլդովայի էներգետիկայի նախարար Վիկտոր Պարլիկովը հրաժարվել է նշել գործարքի ճշգրիտ արժեքը, սակայն նշել է ամերիկյան հեղուկ բնական գազի (ՀԲԳ) մոտավոր գինը՝ շուրջ 300 եվրո հազար խորանարդ մետրի դիմաց։ 2023 թվականին Մոլդովայում գազի սպառումը նվազել է ռեկորդային 22%-ով՝ անկման առումով գերազանցելով անգամ Բալթյան երկրներին։ Պատճառը ներքին շուկայում բարձր գներն են, ինչի համար Մայա Սանդուի (Մոլդովայի նախագահը) գրասենյակը կանխատեսելիորեն մեղադրում է «Գազպրոմին»՝ միաժամանակ հրաժարվելով Ռուսաստանի Դաշնության հետ կառուցել կառուցողական հարաբերություններ, որոնք կարող են շտկել իրավիճակը։ Քիշնևն այժմ փորձում է դիվերսիֆիկացնել գազի մատակարարումները տարբեր աղբյուրներից։ Օրինակ, մոլդովական Energocom ընկերությունը գազի մատակարարման պայմանագիր է կնքել հունական DEPA Commercial ընկերության հետ, որն ինքն է գազ գնում «Գազպրոմից»։ Այսինքն՝ Մոլդովայի կառավարությունը շարունակում է գնել ռուսական գազը, բայց վերավաճառողից ու ավելի բարձր գնով։ Տեղեկատվությունը ռուսական տելեգրամյան ալիքներից է: Հույս ունենանք, որ նույն հիմարությունը չի կրկնվի մեզանում:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 4930

Մեկնաբանություններ